Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ներկայացուցիչները Բաքվում կայացած հանդիպման ժամանակ համաձայնագիր են ստորագրել Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթգծի երթուղու շրջանակներում տարանցիկ մաքսային ընթացակարգերի պարզեցման նպատակով տվյալների նախնական փոխանակման մասին: Այս մասին օգոստոսի 18-ին հայտնել է Report գործակալությունը։
Լրագրողների տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակման մասին։ Դա պետք է դյուրացնի մաքսային ընթացակարգերը այն ապրանքների նկատմամբ, որոնք կտեղափոխեն այդ երթուղով։
Հաղորդվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի փոխնախագահ Շահին Բագիրովի, Թուրքիայի մաքսային դեպարտամենտի ղեկավար Ռզա Թունա Թուրագայի և Վրաստանի եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն Լևան Կակավայի կողմից:
Հիշեցնենք, որ Թուրքիայից Ռուսաստան առաջին բեռնատար գնացքը Բաքու -Թբիլիսի -Կարս երթուղով մեկնել էր 2021 թվականի հունվարին։