Թուրքական «Baykar» ընկերությունը բացառել է Bayraktar անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ռուսաստանին։ Այս մասին ասել է թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը «BBC»-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում,
հաղորդում է Ermenihaber-ը։
«Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունեն։ Որքան էլ որ մեզ փող առաջարկեն, անկեղծ ասած, չի կարող խոսք լինել այն մասին, որպեսզի ներկա իրավիճակում նրանց մատակարարենք անօդաչուներ»,- ասել է Baykar-ի տնօրենը՝ պատասխանելով պաշտոնական Մոսկվային անօդաչուների վաճառիք հնարավորության մասին լրագրողների հարցին։
Բայրաքթարն ավելացրել է, որ իր ընկերությունը լիովին աջակցում է Ուկրաինային, և «ոչինչ չի մթագնի համագործակցությունն» այդ երկրի հետ՝ «անկախ այն բանից, թե ինչ գումար կառաջարկվի»։