Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ զորավարժության շրջանակներում երկու երկրների ռազմաօդային ուժերի օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ «զորավարժությունների սցենարի համաձայն՝ օդաչուները հաջողությամբ կատարել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցներից խուսափելու և ցամաքային թիրախներն օդից հարվածներ հասցնելու առաջադրանքները»:
Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 5-ին։ Հաղորդվում էր, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորման, որոնողափրկարարական գործողությունների կատարման և այլ խնդիրներ: