Թուրքիայի հարավում ավելի քան հազար մարդ է տարհանվել բնական հրդեհի պատճառով, որի դեմ արդեն երկրորդ օրն է պայքարում են, հաղորդում է Associated Press-ը:
Հրդեհը բռնկվել է Միջերկրական ծովի ափին գտնվող Մերսին նահանգում։
Հրդեհի դեմ պայքարում գործի են դրել 29 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ և 850 հրշեջ։
Առնվազն 7 տուժածների մասին է հաղորդվում։