Իրանը և Հայաստանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին, հաղորդում է Tasnim-ը:
Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանն այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ականազերծման կենտրոն:
Նա տեղեկացվել է Հումանիտար ականազերծման մեթոդների ոլորտում Իրանի հնարավորությունների մասին։ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել զարգացնել Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը։
Այցի ավարտին կողմերը ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: