Ամենակարճ ժամանակում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
«Մենք քայլեր ենք ձեռնարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացներին աջակցելու համար։ Չնայած վերջին բախումները մթագնեցին այդ գործընթացը, մենք կարծում ենք, որ ամենակարճ ժամկետներում հնարավոր է երկու երկրների միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի ստորագրում։ Մենք միշտ լինելու ենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին՝ նրանց իրավունքների և ապագայի հաստատման հարցում», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի նշել է նաև, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացումը կարևոր իրադարձություն կդառնա տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Երազում եմ տեսնել՝ ինչպես են հայերը ժամանակ անցկացնում Բաքվում, ադրբեջանցիները՝ Սևանում․ Փայլան
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, խոսելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, հայտարարում է, որ «ցանկանում է...