Իրանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, հայտարարել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, այս մասին նա ասել է ՀՀ վարչապետ նախագահ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատրյանի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում, որոնց ընթացքում շնորհավորել է նրանց Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
Հաղորդագրության համաձայն, Իրանի նախագահը հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականության շրջանակներում Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապերի զարգացմանը:
«Նա հաստատել է Իրանի աջակցությունը հարևան երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ասել, որ նրանց հետ փոխադարձ նշանակություն ունեցող հարցերի շուրջ բանակցությունների շարունակումն առաջնային նշանակություն ունի», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռաիսին նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդները «կիսում են ընդհանուր մշակույթն ու պատմությունը և աջակցում են միմյանց առաջընթացի ճանապարհին»: