Իրանում Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ շքերթի ժամանակ ներկայացվել է նոր «Ռեզվան» բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Այն միաստիճան հրթիռ է՝ անջատվող մարտագլխիկով, մինչև 1400 կիլոմետր հեռահարությամբ, կարող է գործարկվել տարբեր ստացիոնար և շարժական հարթակներից:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ բարձր ճշգրտության «Ռեզվան» հրթիռի արագությունը կարող է ութ անգամ գերազանցել ձայնի արագությանը։