Հայաստանում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության երկու անդամներ հանձնվել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ըստ նրա՝ խոսքը ՔԱԿ-ի անդամներ Աթիլլա Չիչեքի եւ Հուսեյին Յըլդրըմի մասին է։ «Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ եւ Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին»,-գրել է պատգամավորը։
Թուրքական Anadolu գործակալությունը գրում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) է ձերբակալել Ինտերպոլի գծով միջազգային հետախուզման մեջ գտնվող PKK ահաբեկչական կազմակերպության երկու զինյալներին։
Թուրքական մեկ այլ լրատվական Daily Sabah-ը գրում է, որ Չիչեքին և Յըլդրըմին-ին ձերբակալել են թուրքական հատուկ ծառայությունները՝ «սահմանային հակաահաբեկչական գործողությա» ընթացքում։
Հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի համար ստեղծել պայմաններ․ ԵԽ-ն անդրադարձել է Արցախին
Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն զեկույց է հրապարակել, որում գնահատվում է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ...