Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մատիաշվիլին քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնումը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Գլխավոր շտաբների ղեկավարներն ընդգծել են Ադրբեջանի և Վրաստանի բանակների կանոնավոր զորավարժությունների կարևորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափերով՝ նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում։
Այդ համատեքստում քննարկվել են հոկտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական անձնակազմի մասնակցությամբ նախատեսված «Կովկասյան արծիվ-2022» հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները, հաջորդ տարի նախատեսված «Eternity-2023» զորավարժությունները։