Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենտոպը Փելոսիի այցը Երևան «սադրիչ» է անվանել՝ ընդգծելով, որ այդ քայլը նպաստում է Հարավային Կովկասում լարվածության աճին:
«Ցավոք, այս այցը խրախուսում է Հայաստանին», – արձանագրել է նա:
Շենտոպը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահների թվում է նաև ԱՄՆ-ն, իր գոյության 30 տարիների ընթացքում այդպես էլ չի կարողացել հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդրի կարգավորմանը։
«Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ղեկավարը, որը 28 տարվա ընթացքում խնդրի լուծման համար ոչ մի իրական քայլ չի ձեռնարկել, որի ընթացքում բազմաթիվ միջազգային ինստիտուտներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն և ԵԱՀԿ-ն Հայաստանին օկուպանտ են հայտարարել, այցելել է Հայաստան։
Շենտոպը հավելել է, որ Փելոսիի Հայաստանում գտնվելու ժամանակ թուրք խորհրդարանականների մեծ խումբը նախատեսում էր միաժամանակյա այց Ադրբեջան: Սակայն այցը չի կայացել, քանի որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբ Գաֆարովան այդ պահին գտնվում էր երկրի սահմաններից դուրս։