Պրահայում ընդմիջումից հետո շարունակվում է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Պրահայում այսօր մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Էմմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումները։
Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ։ Նշենք, որ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի 30-ին։