Ստավրոպոլի և Հայաստանի միջև 2022 թվականի դեկտեմբերին կգործարկվի ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցություն։ Չվերթները կբացի հայկական Shirak Avia ավիաընկերությունը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է Ստավրոպոլի միջազգային օդանավակայանից։
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը 2022 թվականի դեկտեմբերի 11 – ից ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնում Երևան (Զվարթնոց) – Ստավրոպոլ-Երևան երթուղով։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ կիրակի օրերին՝ Boeing 737 օդանավերով», – ասված է հաղորդագրության մեջ:
Ստավրոպոլի երկրամասում գտնվում են երկու միջազգային օդանավակայաններ՝ Միներալնիե Վոդիից (ամենամեծը Հյուսիսային Կովկասում) և Ստավրոպոլում։