Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը։ Փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիևի խոսքով՝ պատերազմից հետո նոր իրողություններ են ի հայտ եկել, և անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ։
«Մենք հայկական կողմին արդեն ծանոթացրել ենք հակամարտության կարգավորման հինգ հիմնական սկզբունքներին, և հուսով ենք, որ Հայաստանը կսկսի բանակցությունները և կստորագրի խաղաղության համաձայնագիրը», – Վրաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է Ալիևը։
Նա նշել է, որ եթե նման համաձայնություն ձեռք բերվի, ապա տարածաշրջանում խաղաղություն կտիրի և համագործակցության նոր հնարավորություններ կբացվեն։