«Վստահ եմ, որ Ադրբեջանի նախագահի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում կքննարկվի, թե ինչպես Վրաստանը կարող է ավելի մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»։ Այս մասին այսօր Грузия-online-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին:
Դարչիաշվիլին պատասխանել է հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի հանդիպման հետ կապված հարցին, որի ընթացքում նրանք խոսել են այն մասին, որ Հարավային Կովկասի երկրները պետք է պահպանեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:
Իլյա Դարչիաշվիլիի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը առավել քան հայտնի է։
«Ինչպես հայտնի է, Վրաստանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը հատուկ նշանակություն ունեն։ Վրաստանը միշտ հայտարարել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու իր պատրաստակամության մասին։ Այդ այցի շրջանակներում հնարավորություն կլինի քննարկել այդ հարցերը, որպեսզի Վրաստանը կարողանա իր ներդրումն ունենալ այդ ուղղությամբ։ Վստահ եմ, որ աշխատանքային հանդիպման շրջանակներում կքննարկվի, թե ինչպես Վրաստանը կարող է ավելի մեծ ներդրում ունենալ այն ուղղության մեջ, որը մեր ընդհանուր շահն է տարածաշրջանում՝ խաղաղություն և կայունություն», — ասել է Իլյա Դարչիաշվիլին։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։