Մոսկվայում տարակուսանքով են ընկալել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքի արգելքի մասին հաղորդումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ասել է, որ Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով խնդրել է հաստատել տեղեկությունը։
«Ինչ վերաբերում է նրանց մոտիվացիային, խնդրեմ՝ համապատասխան երկիր։ Դիվանագիտական խողովակներով մենք անմիջապես դիմեցինք հայկական կողմին՝ պաշտոնական բացատրությամբ։ Մենք խնդրել ենք հաստատել այս տեղեկությունը»,- ասել է Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ պատասխան ստանալուց հետո Մոսկվան կորոշի հետագա գործողությունները։ Եթե հաստատվի, ապա դժվար կլինի «որակել որպես ընկերական քայլ», – ավելացրեց նա:
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ կասկած չկա, որ Սիմոնյանն ու Զատուլինը «գործում են երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»։
«Ես իսկապես չեմ ուզում, որ արհեստական պատճառներ հորինվեն ներկա պայմաններում, երբ Արևմուտքը փորձում է իրավիճակը լարել Հարավային Կովկասում և սեպ խրել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում»,- ասաց նա։