Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ է արտահայտվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը արևմտյան առաքելությունների ներգրավմանը։ Նա կարծում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ պետք է Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն։
Նա նման հայտարարություն է արել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում։ Пул Первого-Telegram-ալիքի փոխանցմամբ՝ Լուկաշենկոյի հիմնական թեզն էր. «պատերազմն ավարտվեց Ռուսաստանի օգնությամբ. ինչու այսօր ինչ – որ այլ և նոր ձևաչափեր են գալիս»։
«Եռյակը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, որի պլանների մեջ է բառացիորեն մի քանի օրից հանդիպում անցկացնել, պետք է պայմանավորվի։ Եվ Բելառուսը կաջակցի նրանց ցանկացած որոշման։ Բելառուսի նախագահը դեմ է լրացուցիչ արևմտյան առաքելությունների՝ ԵՄ – ի և ԵԱՀԿ – ի ներկայությանը», – ասված է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ առաջնորդների հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի վերջին, կրկին կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանդիմանը քննարկվել է Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ: Քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։