Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը եռակողմ հանդիպում են անցկացնում, առանձին զրուցում են արտաքին գործերի նախարարները։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը ծրագրում են դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի կատարման հարցը՝ կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը, Անդրկովկասը, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը։