Սոչիում կայացած հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք հստակ նշել, որ խաղաղապահները պետք է տեղակայվեն հենց Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղի չունեցավ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մինչ Սոչիի հանդիպումը մենք աջակցություն ենք փորձել ցուցաբերել խաղաղության պայմանագրի «ռուսական» առաջարկությունների փաթեթին։ Ռուսական կողմը հավաստիացնում էր, որ դա տեղի կունենա, բայց տեղի չունեցավ»,-նշել է նա։
Ըստ Գրիգորյանի՝ ռուսական կողմում կա ըմբռնում վարչապետ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, որ Արցախում ռուսական զորքերի մանդատը պետք է երկարաձվի ևս 15-20 տարով։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի «ամերիկյան» և «ռուսական» տարբերակների մասին առկա քննարկումներին, ԱԽ քարտուղարը նշեց. «Սեղանի վրա կա երկու թուղթ, մեկն առաջարկել է Ադրբեջանը («5 կետերը»), որին մենք պատասխանել ենք և որի վերաբերյալ Վաշինգտոնում կկայանա հանդիպում և կա «ռուսական» առաջարկ, որի խաղաության պայամանգրի փաթեթի պարամետրերի առաջարկ է։ Այլ փաստաթղթեր չկան»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ Արևմուտքի հիմնական ջանքերը աջակցություն են առկա գործընթացներին։
Ռուսական առաջարկների հետ կապված, ըստ ԱԽ քարտուղարի, հայկական կողմն իր համաձայնությունը տվել է։
Գրիգորյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական տարբերակում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ խոսք չկա կամ դա արտհայտված է տողատակերում։ Հայկական կողմն, ըստ նրա, բանակցային գործընթացում պահանջելու է հստակեցումներ մտցնել այդ հարցում։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը՝ Գրիգորյանը նշեց, որ, եթե Ադրբեջանը հրաժարվի «միջացնքայնության» տրամաբանությունից, անգամ մեկ-երկու օրվա ընթացքում հնարավոր է ապաշրջափակում իրականացնել։ «Համաձայնության դեպքում հայկական կողմը պատարստ է շատ կարճ ժամանակամիջոցում ստեղծել համապատասխան ենթակառուցվածքները։ Եթե անկեղծ լինենք, ապա կարելի է շատ արագ այդ հարցը լուծել»,-նշեց նա։
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։