Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան դադարեցրել է իր գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում և նամակ է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիևան լիազորությունների դադարեցումը բացատրել է նրանով, որ ակտիվորեն մասնակցում է «Ադրբեջանի ազատագրած տարածքների վերականգնմամբ»։
Իր հերթին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որում նշել է, թե Երևանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Ղարաբաղ այցին խոչընդոտելը խորապես ցավալի է։
«Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն «իր տարածքների ազատագրումից հետո» ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը հրավիրել է տարածաշրջան, «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով» այցը դեռ չի կայացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։