Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022 թվականի վերջ։ Այս մասին հայտնում է թուրքական «Hürriyet» պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում։ Այսպիսով, թուրքական ապրանքները Վրաստանի տարածքով անցնելու փոխարեն կկարողանան ուղղակիորեն հասնել Հայաստան՝ օդային բեռների միջոցով, հայտնում է կայքը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ևս մեկ կարևոր հարց է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվությունը:
Սակայն այստեղ էլ այլ խնդիր է Ալիկան սահմանային դարպասի բացումն է։ Սակայն ճանապարհին կա 128 մետր երկարությամբ կամուրջ, որը վերանորոգման կարիք ունի՝ անվտանգ անցման համար։
Թեմայով մի քանի շաբաթ առաջ տեղի է ունեցել հանդիպում՝ փորձագետների մակարդակով, սակայն այս առումով կոնկրետ քայլեր կլինեն ավելի երկար ժամանակ անց՝ պայմանավորված տեղանքում տիրող ձմեռային խիստ պայմաններով, փոխանցում է լրատվականը։