Թուրքիան վճռական է Միջերկրական ծովի ավազանից, Կասպից ծովից և Մերձավոր Արևելքից Եվրոպա էներգակիրների մատակարարման կենտրոն դառնալու հարցում։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա նախագահությամբ։
«Մեր վերջնական նպատակն է հնարավորինս շուտ վերացնել արտաքին կախվածությունը նավթից և բնական գազից։ Մենք վճռական ենք Թուրքիան դարձնել Միջերկրական ծովի, Կասպից ծովի և Մերձավոր Արևելքի էներգետիկ կենտրոն։ Մենք կմիավորենք Արևելքն ու Արևմուտքը ոչ միայն Ստամբուլի և Դարդանելի մեր կամուրջներով, այլև էներգետիկ կամուրջներով», – նշել է Էրդողանը։
Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզն ավելի վաղ հայտնել էր, որ իր երկրի տարածքում Եվրոպա բնական գազի մատակարարման էներգետիկ կենտրոնի ստեղծման նախագիծը նախատեսվում է իրականացնել մեկ տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները դեկտեմբերի 14-ին Թուրքմենբաշիում ընդունված որոշումների լույսի ներքո մոտ ժամանակներս կքննարկեն Եվրոպա մատակարարումների նախագիծը։