ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում որպես նոր տարվա նվեր ստացել են համագործակցության խորհրդանիշներով մատանիներ:
Նշենք, որ դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
«Լուկաշենկոյի ձեռքին մատանի են նկատել», – հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» Telegram- ալիքը: