Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները չորեքշաբթի օրը եռակողմ բանակցություններ են անցկացրել Մոսկվայում, քննարկվել են սիրիական ճգնաժամի լուծման ուղիները: Այս մասին Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում:
«Քննարկվել են սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիները և փախստականների խնդիրը, Սիրիայի տարածքում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի համատեղ ջանքերը», – հայտարարել են գերատեսչությունում:
«Հանդիպման արդյունքներով կողմերը նշել են այս ձևաչափով կայացած երկխոսության կառուցողական բնույթը և դրա շարունակման անհրաժեշտությունը՝ ի շահ Արաբական Հանրապետությունում և տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման», – ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Անադոլու» գործակալության տվյալներով՝ Մոսկվայում են գտնվում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը։