Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը քննարկել են տրանսպորտային նախագծերը և իրավիճակը Հարավային Կովկասում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտային ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում իրականացվող նախագծերը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը և տարածաշրջանային ավելի լայն հարցեր, նշել են գերատեսչությունում: