Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութում զինամթերքի պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը, միջադեպը տեղի է ունեցել այսօր:
1971 թվականին ծնված Էլշան Գումբատովը, ով անասուններ էր արածեցնում այդ տարածքում, հայտնաբերել է զինամթերք, որն էլ պայթել է նրա ձեռքում։ Պայթյունի հետևանքով Գումբատովը տեղում մահացել է։