Թուրքական բանակը և ևս ութ երկրների զինվորականներ համատեղ զորավարժություններ են սկսել Կարսում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Տեղի են ունենում «Ձմեռ 2023» զորավարժությունները, այդ թվում՝ Ադրբեջանից ժամանած զինվորականների մասնակցությամբ։
«Զորավարժությունների խնդիրներից է ապահովել փոխգործակցությունն ու համակարգումը համատեղ գործողության ընթացքում, փորձարկել զորքերի մարտական հմտությունները, սինխրոնացնել կրակային հնարավորությունները, զորավարժություններ պատրաստել հիմնական հարցերով, ինչպիսիք են տեղակայումը, սնունդը, պաշարները և համազգեստը»,- ասվում է հաղորդագրությունում:
Զորավարժությունները կտևեն մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը։
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել նաև 2022 թվականի դեկտեմբերին։