Թուրքիայում համընդհանուր ընտրությունների հետաձգումը չի նշանակում, որ դրանք կլինեն վաղաժամկետ, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները՝ միաժամանակ նախագահական և խորհրդարանական, ծրագրվում են 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել ընտրությունները հետաձգել ավելի վաղ ժամկետով՝ «հաշվի առնելով սեզոնային պայմանները»։
«Մենք ասել ենք՝ «մենք կարող ենք մի քիչ հետաձգել», բայց դա չի նշանակում արտահերթ ընտրություններ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում ամսաթվերի վրա, և մենք դրանց մասին կհաղորդենք հանրությանը, երբ հստակեցնենք դրանք», – Չելիկի խոսքը մեջբերում է Hürriyet թերթը։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը ավելի վաղ ձևավորել էին «Ժողովրդի դաշինք»: Թուրք ազգայնականների առաջնորդ Բահչելին հայտնել է, որ նախագահ Էրդողանը առաջիկա ընտրություններում լինելու է «Ժողովրդի դաշինքի» թեկնածուն։ Ընդդիմությունը դեռ թեկնածու չի հայտարարել։
Միաժամանակ տեղի են ունենում վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների պարբերական հանդիպումներ, որոնց մասնակցում են «Լավ կուսակցության« (Iyi parti) ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննիական «Երջանկություն» (SP) կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն, Քեմալ-պահպանողական «Դեմոկրատական կուսակցության» ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Ժողովրդավարության և բեկման կուսակցության» (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը և Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդներ առաջին հանդիպումից հետո հայտարարություն են արել երկրի «ուժեղացված խորհրդարանական կառավարման համակարգին» անցնելու մասին հուշագրի պատրաստման մասին: