Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը տարհանում են այն բանից հետո, երբ այն հարձակման է ենթարկվել։ РБК-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: «Պլանավորվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ահաբեկչության հետևանքով առաջացած իրավիճակում տարհանելու ուղղությամբ», — ասված է հայտարարության մեջ:
Իրանը պետք է կատարեր իր պարտավորությունները և ապահովեր դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգությունը, հայտարարել են նախարարությունում։ Այնտեղ նշել են, որ նախկինում արդեն փորձեր են արվել սպառնալ Ադրբեջանի դիվանագիտական առաքելությանը, և նման իրավիճակի կանխարգելման հարցը բարձրացվել է Թեհրանի առջև։ «Ցավոք, վերջին արյունալի ահաբեկչությունը ցույց է տալիս այս ուղղությամբ մեր համառ կոչերին պատշաճ ուշադրություն չցուցաբերելու լուրջ հետևանքները», – ասված է հայտարարության մեջ:
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 27-ի առավոտյան։ Դիվանագիտական առաքելության շենք են մտել երկու տղամարդ, նրանցից մեկը բացել է դուռը, որից հետո ներս է մտել ինքնաձիգով մի մարդ և սկսել կրակել։ Զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրհան Ասկերովը, երկու թիկնապահներ վիրավորվել են։