Թուրքիան պատրաստ է վերականգնել ենթակառուցվածքները և հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել Է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վերոնշյալը կախված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից։
«Եթե ձեռք բերվի քաղաքական կայունություն, Կարսում սահմանային անցակետեր կբացվեն, ինչի արդյունքում կաշխուժանա երկկողմ առևտուրը»,-նշել է նա: