Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն instagram-յան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին։
«Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան՝ պատահած աղիտալի երկրաշարժի առթիւ մեր երկիր կատարած զօրակցութեան այցի ընթացքին մէկտեղուեցաւ արտաքին գործոց նախարար Մեւլիւթ Չավուշօղլուի հետ»,-գրել է նա՝ կից հրապարակելով Միրզոյանի և նրա թուրք պաշտոնակցի հանդիպման լուսանկարները։
Փայլանը հույս է հայտնել, որ համերաշխության հարաբերությունները պետք է դառնան մշտական։
Նշենք, որ Միրզոյանը Չավուշօղլուի հետ հանդիպմանը վերահաստատել է Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը։