NASA-ի նախկին տիեզերագնաց և ինժեներ Գարեթ Ռայզմանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերին Բաքվում կայանալիք միջազգային տիեզերագնացության Կոնգրեսին (IAC 2023):
«Ինչո՞ւ է ՄԱԿ-ն անցկացվում Ադրբեջանում՝ երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեսիայի մեջ։ Ադրբեջանը Եվրոպայի ամենակոռումպացված երկրներից մեկն է, որն ունի մարդու իրավունքների ոլորտում ամենավատ ցուցանիշներից մեկը», – գրել է Ռայզմանը Twitter-ում։ Նա տեղեկացրել է, որ չի մասնակցելու Կոնգրեսին՝ մյուս մասնակիցներին կոչ անելով վերանայել միջոցառմանը մասնակցելու որոշումը։
Ռայզմանը նաև իր միկրոբլոգում հղում է կատարել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Եվրախորհրդարանի բանաձևին, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցներին Ադրբեջանում կոռուպցիայի, խոսքի ազատության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Գարեթ Ռայզմանը 2008 և 2010 թվականներին կատարել է երկու տիեզերական մաքոքային թռիչք, ինչպես նաև երեք տիեզերական զբոսանք: 2011 թվականին նա ՆԱՍԱ-ից հեռացավ SpaceX ընկերություն՝ որպես ավագ ինժեներ, որը զբաղվում էր տիեզերագնացների անվտանգության և թռիչքների ապահովմամբ։