Տարածաշրջանային և տնտեսական ապաշրջափակման հարցերով եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական և ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջիկա հանդիպումների վերաբերյալ այս պահին դեռևս պայմանավորվածություններ չկան։
Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք, որ տարածաշրջանային և տնտեսական ապաշրջափակման հարցերով եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական հանձնաժողովի վերջին նիստը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների վերջին հանդիպումը եղել է 2022 թ.-ի օգոստոսին։