Իրանի հյուսիսային հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Գորգան քաղաքից 56 կմ դեպի հյուսիս՝ ավելի քան 350 հազար բնակչությամբ: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: