Անսպասելի բացահայտում՝ վրաց-թուրքական սահմանին՝ Սարփիի անցակետում. մաքսակետի թուրք աշխատակիցները կանգնեցրել են տաօրինակ կուզով տղամարդու, իսկ երբ նրան մերկացել են, բաճկոնի մեջ՝ մեջքին կապված վիճակում, գտել են 250 ջրային կրիա, հայտնում է Sputnik Грузия-ն:
Կրիաներն առգրավվել և տեղափոխվել են Արդվին նահանգի արգելոց՝ որպես կենսաբազմազանությանը սպառնացող ինվազիվ տեսակ։
Սարփիի անցակետում սա արտասովոր մաքսանենգության առաջին դեպքը չէ։ Աղբյուրը հայտնում է, որ նախորդ տարվա աշնանը մի քաղաքացի փորձել է հատել սահմանը՝ մարմնի վրա թաքցնելով հազարից ավելի վրացական մեղու։