Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ելույթ ունենալով հայկական իրադարձություններին նվիրված սեմինարի ժամանակ:
«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին։ Ադրբեջանի ցավը մեր ցավն է, ուրախությունը՝ մեր ուրախությունը։ Մենք միշտ լինելու ենք Ադրբեջանի կողքին», – ասել է Աքարը։