Հայերը դարեր շարունակ Օսմանյան կայսրությունում համարվել «հավատարիմ ազգ»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Անկարայի Բիլիմ համալսարանի կողմից կազմակերպված 1915 թվականի իրադարձություններին նվիրված սեմինարի ժամանակ։ Տեղեկացնում է Aydinlik.com-ը։
«Հայկական հարցը» ծագել է հիմնականում այնպիսի տերությունների «շահերից ելնելով իրականացվող սադրանքների ֆոնին», ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը»,- ասել է Աքարը։
Չնայած այս ամենին, հավելել է Աքարը, որ Թուրքիան շարունակում է հավատալ, որ դարեր շարունակ հանդուրժողականության և խաղաղության պայմաններում միասին ապրած թուրք և հայ ժողովուրդները կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և համագործակցության շրջանակներում։
Ավելի վաղ թուրք պաշտոնյան հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից: