Ադրբեջանական զինուժը վարժանքներ է անցկացրել «Սմերչ» բազմակի հրթիռային համակարգից և «Դանա» ինքնագնաց հաուբիցներից ուղիղ կրակով, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
«Ուսումնական պլանի համաձայն՝ ստորաբաժանումները կատարել են տեղակայման, կրակային դիրքեր գրավելու և տեխնիկան մարտական պատրաստության վիճակի բերելու խնդիրները»,- ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան և Ադրբեջանը հունվարի 17-ին համատեղ զորավարժություններ են անցկացրել Հայաստանի հետ սահմանին։ Ադրբեջանցի և թուրք զինվորականները համատեղ զորավարժություններ էին անցկացրել նաև 2022 թվականի դեկտեմբերին։