Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում իր ճակատագրի վերաբերյալ որոշում կկայացնի երկրի նախագահը։ Այսպես նա մեկնաբանել է մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո հնարավոր հրաժարականի մասին լուրերը։
«Նախագահի հայեցողությամբ է։ Ինչ պաշտոնում էլ նա նշանակի, մենք այնտեղ կծառայենք»,- թուրքական հեռուստաալիքներից մեկին ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի համընդհանուր ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները ապրիլի 9-ին Բարձրագույն ընտրական հանձնաժողով են ներկայացրել թեկնածուների վերջնական ցուցակները։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է իշխող կուսակցությանը, որի ղեկավարն է, որպես պատգամավորների թեկնածուներ առաջադրել նախարարների կաբինետի բոլոր անդամներին։ Հանրապետության ղեկավարը նոր ժամկետով ընտրվելու դեպքում կներկայացնի ամբողջությամբ նորացված կաբինետ։
Իշխող կուսակցության ցուցակի համաձայն՝ Ստամբուլից առաջադրվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Անկարայից՝ փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Անթալիայից՝ արտգործնախարար Չավուշօղլուն, Կայսերիից՝ ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Էսքիշեհիրից՝ Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Չավուշօղլուն երկրի պատմության մեջ երկրորդ ամենաերկար պաշտոնավարած արտգործնախարարն է, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայիս կաբինետի ավագը (ավելի քան 8 տարի):
Էրդողանը որպես նախագահի թեկնածու պաշտոնապես առաջադրվել է մարտի 21-ին։ Առաջադրման մասին դիմում են ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մտնում են դաշինքի մեջ: Էրդողանն ընտրությունների անցկացման մասին հրամանագիրն ստորագրել է մարտի 10-ին։ Ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին։
Երազում եմ տեսնել՝ ինչպես են հայերը ժամանակ անցկացնում Բաքվում, ադրբեջանցիները՝ Սևանում․ Փայլան
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, խոսելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, հայտարարում է, որ «ցանկանում է...