Թուրքիայում փետրվարյան ավերիչ երկրաշարժերի զոհ է դարձել 50,5 հազար մարդ։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոիլուն։
«Երկրաշարժերի հետևանքով, որոնց էպիկենտրոնը գտնվել է Ղահրամանմարաշ նահանգում, զոհվել է 50 500 մարդ», – նախարարի խոսքը մեջբերում է TRT հեռուստաալիքը:
Ավելի վաղ Սոյլուն հայտնել էր 50,4 հազար զոհվածների մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին 9 ժամվա տարբերությամբ 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում: Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության 10 նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենից շատ տուժել է Սիրիան: Փետրվարի 20-ին Հաթայ նահանգում գրանցվել է 6,4 և 5,8 մագնիտուդով երկու նոր ստորգետնյա ցնցում: