Ադրբեջանն այսօրվա իր գործողություններն իրականցնում է Հայաստանի սահմանագծին բավականին մոտ տարածության վրա, դրան շատ մոտ շրջափակման մեջ է վերցրել ռուսական հենակետը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ դա նշանակում է, որ Հայաստնաից Արցախ և հակառակ ուղևորությամբ ուղևորափախդրումները տեղափոխվում են Ադրբեջանի վերահսկողության տարածք։
Արցախի տեղեկատվական շտաբը ապրիլի 23-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմը փակել է Հայաստանի և Արցախի սահմանին՝ Լաչինի միջանցքում, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարի կամուրջը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։