Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայում Թալեաթի անվան փողոցների և դպրոցների կապակցությամբ։
«108 տարի անց մենք քայլում ենք ցեղասպանության ճարտարապետ Թալաթ փաշայի անունով փողոցներով։ Մենք ստիպում ենք մեր երեխաներին սովորել Թալեաթ փաշայի անվան դպրոցներում։
Եթե այսօր Գերմանիայում լինեին Հիտլերի անունով փողոցներ, եթե երեխաները սովորեն Հիտլերի անունով դպրոցներում, ինչպիսին կլիներ Գերմանիան, մենք ապրում ենք այսպիսի Թուրքիայում», – գրել է պատգամավորը Twitter-յան իր միկրոբլոգում։