Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերը ներկայացրել են նոր «Ֆաթթահ» գերձայնային հրթիռը, որը, ըստ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադե ոչնչացնել հնարավոր չէ, հայտնում է Տասնիմ գործակալությունը։
Նրա խոսքով՝ այն եզակի հրթիռ է աշխարհում, և այս հրթիռի շնորհանդեսից հետո Իրանը դարձել է նման տեխնոլոգիա ունեցող չորս երկրներից մեկը։
«Այս հրթիռն իր տեխնոլոգիայով չունի հակահրթիռային սարքեր, մինչդեռ հակահրթիռներ նախատեսված են այլ զինատեսակների համար՝ տանկեր, նավեր, ինքնաթիռներ և այլն, իսկ հակահրթիռները նույնիսկ պատրաստված են այլ հրթիռների համար»,- նշել է Հաջիզադեն։
Նա հավելել է, որ այս հրթիռը չի կարող ոչնչացվել ոչ մի հրթիռով՝ տարբեր ուղղություններով և բարձրություններով շարժվելու պատճառով, քանի որ հակահրթիռները շարժվում են որոշակի վեկտորով, որը, բնականաբար, ունի ցածր արագություն։
Իռնա գործակալությունն էլ հայտնում է, որ նոր հրթիռը 1,4 հազար կմ հեռահարությամբ է, ունի առնվազն 13 գերձայնային արագություն զարգացնելու հնարավորություն, ինչպես նաև կկարողանա մանևրներ կատարել ինչպես մթնոլորտի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Գերձայնային հրթիռը ներկայացվել է երեքշաբթի՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ:
Ադրբեջանը և Թուրքիան պայմանավորվել են բարձրացնել համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման անհրաժեշտության մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի պաշտպանության...