Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքել է Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության հնարավոր գործարկման մասին տեղեկատվությունը, գրում է IA BM-ն։
«Խոսքը գնում է հանրությանը մոլորեցնելու մասին, իբր գաղտնի բանակցություններ են ընթանում Աբխազիայի երկաթուղու վերականգնման համար, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում», – ասել է Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում ներկայացնելով տարեկան զեկույցը։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ այն հարցին, թե որ դեպքում հնարավոր կլինի վերականգնել Աբխազիայի երկաթուղին, կա միայն մեկ պատասխան՝ «միայն մեր երկրի հետ միավորման դեպքում»։
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ 10 տարի, ավելի քան 10 տարի երկիրը, մեր կառավարությունը մեր ռազմավարական համբերությամբ և պրագմատիկ, խելամիտ քաղաքականությամբ երկիրը տանում են դեպի միավորում, ամեն օր, ամեն քայլ մեզ ավելի է մոտեցնում ազգային այս մեծ նպատակին»,- հավելել է Վրաստանի վարչապետը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանն «ամեն օր» անում է ամեն ինչ՝ Վրաստանի և Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունն ապաշրջափակելու համար։ «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք ծրագրված լայնածավալ ճանապարհային քարտեզի իրականացման համար՝ ներառյալ պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթերը, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչների հովանու ներքո գտնվող փաստաթղթերը»,- ասել էր նա:
«Էթնիկ զտումների նպատակաուղղված արշավ». Freedom House-ը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումների միտումնավոր արշավի մեջ և ժողովրդավարական երկրներին...