Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական մեդիա դաշտում Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի գնալու մասին հրապարակումների պակաս չկա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Ես չեմ տիրապետում օպերատիվ տեղեկատվությանը, բայց իմանալով ադրբեջանական քարոզչադաշտը կարծում եմ, որ իրենք իրապես նախապատրաստություններ են տեսնում»,- նշել է նա:
Ադրբեջանագետի խոսքով՝ նման հրապարակումներով նաև շոշափում են Հայաստանից և միջազգային դերակատարներից եկող արձագանքները։
«Եթե այս հրապարակումներն ու օպերատիվ տեղեկատվությունը համընկնում են, ապա կարևոր է, որ ՀՀ-ն կանխարգելիչ քայեր ձեռնարկի՝ փորձելով աշխատել ներգրավված բոլոր կողմերի հետ»,- գրել է Հայրապետյանը:
Մասնագետը նշել է, որ պետք չի սպասել, որ Ադրբեջանը գործողությունների գնա նոր արձագանքներ պահանջել միջնորդական առաքելությամբ հանդես եկող կողմերից։
«Անհրաժեշտ է նախապես այս փաստերը մատուցել գործընկերներին ու մաքսիմալ ջանքեր գործադրել Բաքվին զսպելու համար: Հակառակ դեպքում՝ այդ միջնորդական ջանքները, մեղմ ասած, անիմաստ են»,- հավելել է ադրբեջանագետը: