Կասպից ծովում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
Ինչպես հայտնի է՝ 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Ղուբա, Խաչմազ, Սիյազան, Սումգայիթ և Բաքու քաղաքներում, ինչպես նաև Աբշերոն թերակղզու հարակից տարածքներում։