Իսրայելական ընկերությունը նախագիծ կիրականացնի՝ ուղեծիր դուրս բերելու ադրբեջանական նոր Երկիր մոլորակի հեռահար զոնդավորման արբանյակը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից Տիեզերական գործակալության ղեկավար Սամադդին Ասադովին, հայտնել են, որ նոր արբանյակը ուղեծիր դուրս կբերվի 2025-2026 թվականներին։
Նրա խոսքով, մրցույթը, որին մասնակցել են ավելի քան 20 ընկերություններ Եվրոպայից, Ասիայից և ԱՄՆ-ից, շահել է իսրայելական ընկերությունը։ Միաժամանակ, Ասադովը չի նշել ընկերության անունը՝ խոստանալով, որ «Ազերկոսմոսը» այն կանվանի համապատասխան հայտարարությամբ։
Ապրիլին Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը հայտնել էր ադրբեջանական առաջին երկրային դիտորդական «Azersky» արբանյակի հետ կապի կորստի մասին։ Կապի կորստի հնարավոր պատճառ կարող էր լինել արբանյակի բախումը տիեզերական բեկորների կամ երկնաքարի հետ: Արդյունքում «Azersky»-ն իր առաքելությունն ավարտել էր նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ։