Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» սահմանային անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահը հստակ ժամկետներ չի նշել, թե երբ կավարտվեն աշխատանքները։
Հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Որոշել էին այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ սկսել։
Մարտի 24-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն հայտարարել էր, որ Երևանն ու Անկարան հաստատել են իրենց պատրաստակամությունը բացել ցամաքային սահմանն այլ երկրների քաղաքացիների համար մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը։