Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին։
Գերատեսչությունը պնդում է, որ ձերբակալվածը՝ Ռաշիդ Անաստասովիչ Բեգլարյանը (1962 թ․), իբր խախտել է հայ-ադրբեջանական սահմանը և «կալանավորվել» Աղավնո գյուղի մոտ (Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանը)։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են նաև ձերբակալված քաղաքացու լուսանկարը՝ հայտնելով, որ նա փորձել է «ապօրինաբար մուտք գործել» Ադրբեջանի տարածք։
Armenia Today-ին չի հաջողվել կապ հաստատել ՀՀ ՊՆ-ի հետ մանրամասներ ճշտելու համար։