Կասպից ծովում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱՀ ԳԱԱ-ին կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:48-ին, 62 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Կասպից ծովում 3,5 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ էր տեղի ունեցել։